ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Հայ առաքելական եկեղեցու եկամուտների վրա հարկեր սահմանելու անհրաժեշտության մասին։
Նա այդ գաղափարը համեմատել է ուկրաինացի պատգամավորների գործողությունների հետ, ովքեր մտադիր են Գերագույն Ռադայի օրակարգ մտցնել ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու արգելման նախագիծը։
«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում և, ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի ձեռքը համբուրում են, օրենքից ավելի բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում։
Միաժամանակ՝ Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ են նրանք, որոնց արևմտամետներն են սկսում ուղղորդել, բառիս բուն իմաստով դառնում սատանա»,- գրել է Զախարովան:
Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարել էր, որ եկել է քննարկելու ժամանակը, թե ինչու «եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություններ չեն կիրառվում»։ Նույն օրը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել էր Սիմոնյանի հայտարարությանը և հիշեցրել, որ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, բացի ծիսական արարողության հետ կապված հարկերից։
Բայրամովը գերմանացի գործընկերոջը մեղադրել է Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ զրպարտչական արշավի» մեջ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը մեղադրել է նրան Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ...