«Քաղաքացիական պայմանագիր»-ը չմեկնաբանեց ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունները։ ԱՄՆ ԿՀՎ պաշտոնյան վարչապետի հետ հանդիպել է մայիսի 21-ին։
«Հասկանում եմ, որ հանրությանն ավելի շատ բան է հետաքրքրում այս ոլորտում, քան այն, ինչ հրապարակվել է, բայց ես պետք է ասեմ, որ այս ծառայության բնույթն այնպիսին է, որ մենք պետք է բավարարվենք հնարավորինս փոքր հանրային տեղեկատվությամբ»,- ասսաց ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Armenia Today-ի խնդրանքին՝ պարզաբանել, թե հնարավո՞ր է, որ վարչապետի ենթակայությամբ գործող հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը համագործացի ԱՄՆ կառույցի հետ, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի տարբեր ինստիտուտներ փոխգործակցում են։
«Հայաստանի Հանրապետության ամենատարբեր ինստիտուտները համագործակցում են այսօր ամերիկյան և Եվրամիության մի շարք երկրների մի շարք ինստիտուտների հետ՝ հանուն ՀՀ ժողովրդավարության և ինտիտուտների զարգացման»,- ասաց Հովհաննիսյանը։