Մեծ Բրիտանիայի Sheffield DocFest փառատոնում տեղի կունենա «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է արցախցի տղայի մասին, ով պատերազմի պատճառով լքել է իր տունը, հայտնում է փառատոնի կայքը։
«11-ամյա Վրեժի համար կյանքն իր հայրենիքում՝ Արցախում, դրախտի է նման, բայց երբ պատերազմը նորից սկսվի, կկարողանա՞ ազգի հույսերը կրել իր երիտասարդ ուսերին»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի ֆիլմը նկարագրում է ռազմական հակամարտությունների համատեքստում և անվտանգության մշտական սպառնալիքի տակ մեծանալու դժվարությունները։
Վավերագրական ֆիլմերի փառատոնը Շեֆիլդում տեղի կունենա հունիսի 12-17-ը։
Ամերիկյան Armenian film society-ն ֆիլմն անվանել է «ժառանգություն Արցախի ժողովրդին, որտեղ հույսն ու վնասվածքները ձևավորել են նրա տոկունությունը սերունդների համար»։
Բելառուսի նախագահական ընտրությունների օրը հայտնի է
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած...