Հայաստանում բերման են ենթարկել ԼՂ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ այլ մանրամասներով չհայտնելով։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Արցախի հայաթափումից հետո մոտ կես տարի Ստեփանակերտում մնալուց հետո ՀՀ տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել...