Երևանում՝ ՀՅԴ ԳՄ շենքի մոտ, տեղի ունեցած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ միջադեպի գործով աշխատանքից ազատվել է ոստիկանության մեկ ծառայող, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Համացանցում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես էին ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ քաշքշում և հարվածներ հասցնում Սիմոնյանին։
Ըստ ՆԳՆ-ի՝ նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։
Մայիսի 27-ին փաստաբան Արամ Վարդևանյանը Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։