Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Կարապետյանին նշանակել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով, տեղեկանում ենք e-gov.am կայքում տեղադրված որոշումից։
ԱԳՆ նախորդ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը փետրվարի 26-ին Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որից հետո Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։
2021 թվականից Կարապետյանն Արտաքին գործերի նախարարի խորհրդականն էր։