Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, «Ականների ազդեցության նվազեցում շրջակա միջավայրի վրա. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով ականազերծման գործողությունների III միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, նա հույս է հայտնել, որ ամենամոտ ժամանակում կլուծվեն մնացած բոլոր հարցերը։
Անդրադառնալով միջոցառման անմիջական թեմային՝ ադրբեջանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ինչպես նշվում է այսօրվա համաժողովի կարգախոսում, իրենք ձգտում են նվազեցնել ականների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ստեղծել անվտանգ ու կանաչ ապագա»։
Նա հավելել է, որ Ղարաբաղում այնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում և 7 միլիարդ դոլար է ներդրվել «վերականգնման և վերակառուցման համար»։
Մայիսի 20-ին Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն էր հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի «դրական առաջընթացի» կապակցությամբ։
Մայիսի 11-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների մասին։ Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հավելել էին, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։ Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Բայրամովը գերմանացի գործընկերոջը մեղադրել է Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ զրպարտչական արշավի» մեջ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը մեղադրել է նրան Ադրբեջանի դեմ «համակարգված կողմնակալ...