Հունիսի 2-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կանխատեսվում է 27-29 աստիճան, իսկ երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան։ Արմավիրում նույնպես սպասվում է 28-30 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-29 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։