Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 1-ից բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» մեծածավալ ցուցահանդեսը՝ նվիրված Իտալիայի Հանրապետության հռչակմանը։
Ցուցադրությունն ընդգրկում է աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների և նրանց շրջանի ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության փայլուն վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին և այլք։