Սյունիքի մարզում հրդեհվել է իրանական պետհամարանիշով բեռնատար, հատնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում։ Դեպքի վայր մեկնած Մեղրիի հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն 24 տոննա ամրանով բեռնված ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Ոստիկանները պարզում եմ հրդեհի պատճառը, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։