Բրյուսելում գործող հայ շեֆ խոհարար Կարեն Թորոսյանի «Bozar» ռեստորանը ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորաններից մեկը՝ զբաղեցնելով 63-րդ տեղը Մեծ Բրիտանիայի 2024 թվականի աշխարհի 50 լավագույն ռեստորանների «51-100» ընդլայնված ցանկում, հայտնել է «Zartonk media»-ն։
Թորոսյանն անցյալ տարի արժանացել էր Միշլենի իր երկրորդ աստղին, ինչը վկայում է նրա խոհարարական վարպետության և նորարարության մասին։
Ամեն տարի վարկանիշը կազմվում է 1080 անկախ խոհարարական փորձագետների կողմից, որոնք ներկայացնում են աշխարհի 100 լավագույն ռեստորանները․ նրանք են՝ խոհարարներ, սննդի լրագրողներ և ռեստորանի սեփականատերեր: Ռեստորանների վարկանիշային աղյուսակը հրապարակվում է երկու փուլով․ նախ 51-100-րդ տեղերում գտնվողները, ապա մոտ երկու շաբաթ անց հրապարակվում են 50 լավագույնները։
Թեև սովորաբար կոչվում է «Աշխարհի 50 լավագույն ռեստորանները», վարկանիշն ավելի լայն ցանկի մի մասն է, որն ընդգրկում է աշխարհի 100 լավագույն սննդի վայրերը: Bozar-ի ընդգրկումն այս ընդլայնված բաժնում ընդգծում է նրա միջազգային ճանաչումն ու բացառիկ խոհարարական առաջարկները:
«Bozar»-ը 2024 թ․ ընդլայնված վարկանիշում ընդգրկված միակ բելգիական ռեստորանն է: