Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպված ակցիայի ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկվող 5 անձանցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, հայտնել է ՔԿ-ն։
Նշենք, որ մասնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ)։
Դատարանի որոշումներով՝ նշված անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։