Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը, ըստ գործադիրի և օրենսդիրի պաշտոնյաների, կայանալու է։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Բյուջե-2023-ի կատարողականի մասին հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նշել է, որ համերգի կազմակերպիչների հետ քննարկման փուլում են։
«Կազմակերպությունը, որի պիտի իրականացներ միջոցառումը, համերգի անցկացման ժամկետի 3 տարբերակ է առաջարկելու։ Սպասում ենք այդ առաջարկներին»,- մանրամասնել է նախարարը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ արձագանքել է ու նշել՝ «հարկ է ֆիքսել, որ համերգը կայանալու է»։
2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: Սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել:
Մանրամասները՝ տեսանյութում։