Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։