Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություններ է ստացել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել, ըստ բժիշկների, «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված այգում հայտնաբերել են արնանման հետքեր և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Կոմիտասի պողոտայում տրակտորի՝ գազատար խողովակին բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին,...