Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության ղեկավար և «Այաքսի» դիտորդական խորհրդի նախագահ Միխայել վան Պրագն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու մտադրության մասին սոցցանցերում տարածված տեղեկությանը, գրում է Chempionat.com-ը։
«Հունիսի 8-ի առավոտյան համացանցում կարդացի, որ «Այաքսը» պատրաստվում է հայազգի Սպերցյանին հրավիրել ակումբ։ Բայց լուրն իրականությանը չի համապատասխանում։ Պարզապես ինչ-որ մեկը հորինել է այն»,- ասել է նա։
Ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Ֆուտբոլիստի ծառայության շուկայական արժեքը կազմում է 18 մլն եվրո: