«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամ զինծառայողներին պատմել է մասնագիտական զարգացման ծրագրի մասին, հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը»: Տղաներին պարզաբանել են ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները:
Զինծառայողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կինը՝ Հակոբյանը, հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:
Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնել է Արմեն Մարտիրոսյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության 2024-ի գլխավոր մրցանակն ստացել է «Հայաստանի երեխաների...