Ենթակառուցվածքների ապաշրջափակում կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ իրական խաղաղություն կարող է ձևավորվել կոնկրետ, պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով կձևակերպվի խաղաղության պայմանագիրը, բայց Երևանի ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր։
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառումից, պատրաստ են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և այլն, մնացած բոլոր հարցերը լուծվելու են այդ շրջանակներում, այդ թվում՝ ենթակառուցվածքներինը»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ այս խնդիրը (Երևան-Բաքու վերջնական խաղաղության կնքումը-խմբ․) բարդ մոտեցում է պահանջում, բայց հնարավոր է, եթե կողմերը կարողանան արձանագրել (թղթի վրա-խմբ․) սկզբունքները, ապա պետք է ֆիքսել ու դրանցով առաջ գնալ։