Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 13-ին սպասվում է կարճատև անձրև, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 21-23 աստիճան։ Գիշերը կդիտվի 16-18 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-31 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-33 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 13-ին կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․7 մ/վրկ արագությամբ: