ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ ՀՀ ԶՈւ-ի կրակ բացելու մասին։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է ՊՆ-ն։