Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ վերջին օրերին ԱԺ ամբիոնից հնչած թեզերն անվանելով իրականությունից հեռու։
«Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ»,- ասվում է հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության՝ Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում՝ երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
«Առաջնահերթությունը տալով Հայաստանի անվտանգային խնդիրներին՝ բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն:
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, թե իբրև Հայաստանը ԼՂ-ին թողել էր մենակ և հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը 2020թ․-ից հետո 1 մլրդ դոլարից ավել գումար է տվել ԼՂ-ին և այդ մարդիկ հիմա կապիտուլյացիայից են խոսում։ «Ադրբեջանի կողմից գործողությունն սկսելուց 2 ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ և ասում՝ մի բան արեք, այստեղից փախնենք։ Վախկոտ դասալիքներ»,- ասել էր վարչապետը, որից հետո ԱԺ-ում քաշքշուք էր սկսել։
Հունիսի 13-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ իրեն դավաճանության մեջ մեղադրող ԼՂ կղերաֆեոդալական էլիտան 2 ժամում հանձնվել էր։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...