Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-35 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 23-25 աստիճան։ Գիշերը կդիտվի 16-18 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 31-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 15-ի կեսօրից հետո կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3․2 մ/վրկ արագությամբ: