Ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նաև նշել է, որ ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում: «Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում ՀՅԴ-ի դեմ բռնաճնշումների նոր ալիք է սկսվել»,- գրել է պատգամավորը։
Դանիելյանի խոսքով՝ բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։
Հունիսի 14-ին ՀՅԴ-ն հայտնել էր կուսակցության մարզային կառույցների խուզարկությունների և ղեկավար կազմի ձերբակալության մասին։