Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունիսի 16-ին ԱՄՆ դոլարը գնում են 386.38 դրամ միջին կշռված գնով և վաճառում 392.94 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Եվրոն ընդունում են միջինը 410.25 դրամով, վաճառում՝ 424.66 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 4.11 դրամով, վաճառվում՝ 4.55 դրամով։