Հունիսի 17-ին կեսօրից հետո կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 32-34, երեկոյան՝ 25-27 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 30-32 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 27-29 աստիճան, Տավուշում՝ 29-33 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27, նախալեռնային շրջաններում՝ 28-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 33-35, Արմավիրում՝ 33-35 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 33-35, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արցախում հունիսի 17-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկն սպասվում է 29-30 աստիճան տաքություն։