Նալչիկում տեխնիկական պատճառներով կանգ առած կարուսելից տարհանել են 13 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Քաղաքային զբոսայգում ճոճանակները կանգ են առել տեխնիկական պատճառներով։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները փրկել են 13 մարդու կյանք»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տուժածներ չկան։