Թուրքիայում շուրջ 16 000 մարդ բժշկական օգնության է դիմել Կուրբան Բայրամի առաջին օրը՝ կենդանիների ավանդական զոհաբերության ժամանակ վնասվածքներ ստանալու հետևանքով, հայտնել է TACC-ը։
«Տոնի առաջին օրը շուրջ 16 հազար մարդ է դիմել բուժհաստատություններ՝ մատաղացու անասունների սպանդի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով»,- գրել է նախարարը X-ում (նախկինում՝ Twitter):
Նրա խոսքով՝ ավելի շատ վնասվածքներ են ստացել Անկարայում՝ 1274 մարդ, Ստամբուլում՝ 840, Իզմիրում՝ 416։
Տեղական իշխանությունների պահանջների համաձայն՝ մատաղ անասունների սպանդը պետք է իրականացվի հատուկ նշանակված վայրերում՝ սանիտարական չափանիշներին համապատասխան։ Սակայն Թուրքիայում այդ պահանջները հաճախ խախտվում են, և ամեն տարի հազարավոր տեղի բնակիչներ վիրավորվում են Կուրբան Բայրամի ժամանակ։