Ապագայում մարդիկ կդադարեն օգտվել հեռախոսներից, շփման համար նրանց ուղեղի իմպլանտանտներ են հարկավոր, X-ում գրել է ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը:
Նա հայտարարել է, որ ապագայում շարժական սարքերի կարիք ընդհանրապես չի լինի։
«Ապագայում հեռախոսներ չեն լինի, կլինի միայն Neuralink»,- հավելել է Մասկը։
Հունվարին Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել էր նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել էր ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ հիվանդի ուղեղում։ Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում: