ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Սյունիքի մարզում կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իրենց համար արդեն սպառնալիք չէ, ու շարժումը «պառակտել» են, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, որ ամուր կանգնած է, և իշխանությունն իրենց ձեռքից չեն կարող խլել:
Թերթի իշխանական աղբյուրները մասնավոր զրույցներում վստահեցրել են, որ իրենք մտահոգություններ այլևս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ Սրբազանն այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել:
Թերթը հիշեցրել է, որ Բագրատ Գալստանյանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, շարժումը նոր թափ է հավաքում, որի մասին էլ այսօր՝ հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կխոսի: