Արարատ լեռան ձնածածկույթը 35 տարում կրճատվել է 40%-ով, հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ կատարվել են հետազոտություններ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Արարատ լեռան ձնածածկույթը կրճատվել է 40%-ով։
Նշվում է, որ կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում բնության վրա։ Ջերմաստիճանի բարձրանում է, ինչի հետևանքով տարածքների ձնածածկույթը հալվում է։
Լրատվամիջոցը հայտնում է, որ 1987-ին լեռան ձնածածկույթը զբաղեցնում էր 8.42 կմ² տարածք, իսկ արդեն 2022-ին այն նվազել է գրեթե կիսով չափ (4.96 կմ²)։