ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի նախագահի խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է երկու երկրների բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող հարցեր:
Գրիգորյանը Facebook-ում գրել է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Բուխվալտերի և Ռոքֆոյի հետ։
«Անդրադարձ ենք կատարել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին»,- հայտնել է նա: