Armenia Today-ի հետ հարցազրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը խոսել է իշխանության ու ընդդիմության գործելաոճերի տարբերությունների, կիրառվող գործիքների սնանկության, ներքաղաքական ճգնաժամի մասին։
Կիվիրյանը նշել է, թե արտաքին ո՞ր հիմնական գործոններն են ազդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։
Նա նաև նշել է այն պատճառները, թե ինչո՞ւ ձախողվեցին իշխանափոխությանն ուղղված ընդդիմության փորձերը, այդ թվում՝ հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանի նիստը։ Նա խոսել է այն մասին, թե մարդիկ ինչո՞ւ դուրս չեն գալիս փողոց՝ հասկանալով անվտանգային սուր խնդիրը, մարտահրավերները։
Վերլուծաբանի հետ փորձել ենք հասկանալ, թե ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայությունը մատնանշող գլխավոր գործոնը, քննարկել հարցը, թե ընդդիմությունն ունի՞ խոցելի և թույլ կողմեր, որոնցից օգտվում է Փաշինյանը։ Փորձագետը նշել է նաև այն ռիսկերը, որոնք կարող են լինել Հայաստանում քաղաքական ճգնաժամի շարունակության դեպքում, խոսել այն երկրի մասին, որն առավելապես ազդում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։