Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում հունիսի 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 29-32 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 23-ին կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: