Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հունիսի 23-ին հայ բասկետբոլիստները 92:91 հաշվով կամային հաղթանակ են տոնել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։
«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 22-ին Հայաստանի հավաքականը 89։57 հաշվով հաղթել էր Գվատեմալայի ընտրանուն։