ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունները, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ:
Նշված է, որ վարչապետն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը: Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: