Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբին` բարձր գնահատելով ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անվերապահորեն աջակցելու հարցում Սլովենիայի դիրքորոշումը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Սլովենիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Սլովենիայի աջակցության համար: