Հունիսի 28-ին նկարիչ Արա Հայթայանն իր ցուցահանդեսի շրջանակում կանցկացնի «Վերացական պատկեր. ժամանակ, տեղ, կիրառություն» խորագրով ստեղծագործական հանդիպում։
«Տարածական վարկածներ» ցուցահանդեսը բացվել է հունիսի 15-ին և կտևի մինչև ամսվա վերջ։ Նկարիչը կներկայացնի իր տեսական դիտարկումներն այս թեմաների շուրջ և տվյալ կոնտեքստում կծանոթացնի իր արվեստի հետ, որից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին՝ Աբովյան 13 հասցեում։