Հունիսի 26-ի գիշերը Հայաստանում ամպրոպի ու քամու պատճառով մի քանի թռիչքներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուշացումով են վայրէջք կատարել, Armenia Today-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Ըստ նրա՝ ներկա պահին չվերթներն ավարտվում են ըստ ժամանակացույցի։ Դեռևս չկան թռիչքների հետաձգման մասին կանխատեսումներ, սակայն կլինեն, թե ոչ՝ դեռևս պարզ չէ, ասաց նա։
Ըստ Մողրովյանի՝ ուշացումով են ժամանել, մասնավորապես, «Քաթար» ավիաընկերության Դոհա-Երևան, «Ֆլայ Դուբայ»-ի և «Էմիրաթս»-ի Դուբայ-Երևան, «Յուտեյր»-ի Մոսկվա-Երևան, «Էյր Բալթիկ»-ի Ռիգա-Երևան, «Հայկական ավիաուղիներ»-ի Սոչի-Երևան չվերթները։ Վայրէջքները միջինում ուշացել են 20-40 րոպեով։