Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Սյուզաննա Իշխանյանը 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Էմմա Անդելային, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
46 կգ քաշային Իշխանյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել, հավելել են ֆեդերացիայից։
Հունիսի 26-ին առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։ Առաջնությունը մեկնարկել է հունիսի 23-ին և կանցկացվի միչև հունիսի 30-ը։