Դատարանն Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջինյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով, հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարել է Գյուրջինյանի կալանքը տնային կալանքով փոխելու միջնորդությունը»,- գրել է նա:
Մայիսի 25-ին դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորել էր Գյուրջյանին։