Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 21-ին կներկայացնի
«Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը։
Համերգին կհնչեն «Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի ճանաչված ու սիրված երգերը: Դիրիժորը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն է։
Համերգը կմեկնարկի ժամը 19:30-ին։ Տոմսերը վաճառվում են 10 000-15 000 դրամով։