Փարիզում, Լիոնում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի «Ազգային միասնություն» կուսակցության հաղթանակի ֆոնին անկարգություններ են սկսվել, հայտնել է BFM-ը։
Ըստ լրատվականի՝ Փարիզի Պլաս դե լա Հանրապետության հրապարակի շուրջ 8000 ցուցարար է հավաքվել։ Ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ, նրանք հրավառ նյութեր են նետել ուժայինների ուղղությամբ, հրկիզել աղբամաններ և ջարդել սրճարանի ապակիները։ Իրավապահներն ամբոխին ցրելու համար ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։
Լիոնում փողոց է դուրս եկել շուրջ 800 մարդ։ Նրանք բարիկադներ են կառուցել ու ոստիկանների ուղղությամբ ճայթռուկներ նետել։ Անվտանգության ուժերը նույնպես արցունքաբեր գազ են կիրառել։