Հակակոռուպցիոն դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աղջկանից (Ռոզա Ծառուկյանից) և փեսայից (Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից) հօգուտ Հայաստանի կբռնագանձի ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր, տեղեկացրել է Դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, Գուլոյանից և Ծառուկյանից նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9177/10 000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «Ակբա բանկ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմս, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 դոլարի պահանջի իրավունքը, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի նաև 1,286,545,113 դրամ (3 327 686 ԱՄՆ դոլար):
Նշվում է, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։