Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Հրայր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկ Ֆարայիմ Մուստաֆաևին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանը Մուստաֆաևին հաղթել է 5։3 հաշվով, և պայքարը կշարունակի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում։
Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) նույնպես հաղթել է՝ 9։0 հաշվով առավելության հասնելով Էստոնիան ներկայացնող Ուկու Էկսելի նկատմամբ։
Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 1-ին և կավարտվի հուլիսի 7-ին։ Այն անցկացվում է Նովի Սադ քաղաքում։
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...