ՆԳՆ ոստիկանության ծառայողները, ԱԱԾ-ի հետ համատեղ, ձերբակալել են Գյումրիի Շիրակ օդանավակայանում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ կասկածվող 36-ամյա տղամարդու, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարարություն ահազանգ էր ստացել, որ Շիրակ օդանավակայանում ռումբ է տեղադրված, քիչ անց Armenia Today-ին Սարգսյանը տեղեկացրել էր, որ օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։