2024թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը Սյունիքի մարզում նոր հուշարձաններ է հայտնաբերել։
«Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում՝ արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը։ Կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը»,- ասվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։
Կենտրոնը մանրամասնել է, որ արշավախումբն ուսումնասիրություններ է կատարել Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։
Փետրվարին Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել էր միջնադարյան ժայռափոր դամբարան։