Ադրբեջանը երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար, Թբիլիսիում վրացի գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, որտեղ Հայաստանը տրամադրված է շատ կառուցողական։
«Հուսով ենք և իրատեսական ենք համարում։ Ինքս այդ մասին ասել եմ, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք ինտենսիվ աշխատելով ավարտել պատրաստումը և ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։ Չեմ կարող նշել, որ առաջարկն ստացել է դրական արձագանք, հակառակը, մենք տեսնում ենք նոր, վստահաբար՝ արհեստական խոչընդոտներ գործընթացը երակարաձգելու համար, բայց շարունակում ենք հավատալ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության համար իսկապես պատմական հնարավորություն կա»,- շեշտել է Միրզոյանը։
Նա կարևորել է տրանսպորտային ենթակառուցվածնքների ապաշրջափակման կարևորությունը։
«Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողական ենք տրամադրված նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Կարծում ենք, որ այս տեսլականը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- շեշտել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։