Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նրա մրցակիցը ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննեսյանն էր:
Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը դարձել է Մ20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Արշակ Գեղամյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է լեհ մրցակցին:
Հուլիսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրր։