Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն այցելել է Վայոց ձոր՝ հայ-ադրբեջանական սահման, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
Պատվիրակության ներկայացուցիները հանդիպել են ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին, դիտարկել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին։
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Հելսինկյան, Սենատի արտաքին հարաբերությունների, և Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովների ներկայացուցիչները։