Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, չնայած հուլիսի 1-ն ընտրած վերջնաժամկետին, չստորագրեցին սահմանազատման աշխատանքների կանոնակարգն այն պատճառով, որ Բաքուն չի ցանկանում սահմանազատում իրականացնել և տարածքային մեծ հավակնություններ ունի, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ի իր աղբյուրներին։
«ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի»,- գրել է թերթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մայիսի 1-ին խոսել էր Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի քայլերի հաջորդականության մասին։